Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Իրենց կյանքը տվել են Հայրենիքի զորեղ օրերի ու իրական՝ հաղթական խաղաղության համար

Իրենց կյանքը տվել են Հայրենիքի զորեղ օրերի ու իրական՝ հաղթական խաղաղության համար
29.01.2026 | 11:43

Հունվարի 28-ը հայրիկիս ծննդյան օրն է

Այս օրն ինձ համար միշտ առանձնահատուկ է եղել։

Հայրս, Արայիկ Մելքոնյանը, հայոց բանակի ակունքներում կանգնած մարդկանցից մեկն էր, ով 0-ից կազմավորվող բանակի շարքերն անցնելով՝ ամենածանր պայմաններում անգամ մեծ սիրով էր ծառայում ու չասեմ, թե ինչ վերաբերմունք ուներ դասալիքների նկատմամբ։

Նրա մասին շատ բան կարող եմ ասել, պատմել ու նկարագրել, սակայն հայերենի ամենահարուստ բառապաշարն անգամ, այսօր անզոր է ինձ օգնել, որովհետև, երբեմն ուղղակի ավելորդ է խոսելը ամենավիրականի մասին, երբ զուգահեռ իրականությունում փորձում են արժեզրկել այդ նվիրականը ու քո թանկ զոհողությունը, քո ապրածն ու զգացածը, քո «հպարտությունը», Հայրենիքի նկատմամբ պարտքդ, և անգամ Հայրենիքդ, բոլոր արժեքներդ անվանում են՝ ոչինչ։

«Նրանք զոհվել են հանուն ոչնչի»- ես ընդամենը կարող եմ ասել, որ հայրիկս գիտեր ինչի՞ համար է ծառայում, և նրա զոհաբերությունը հաստատ հանուն ոչնչի չէր, չնայած, որ դասալիքների մի խմբակ ընդամենը մեկ գիշերում նրա պահած դիրքերը հանձնեց թշնամուն, բայց ես մնում եմ այն համոզմանը (որը ինձ ուղեկցել է ամբողջ կյանքիս ընթացքում), որ հայրս ու մեր մյուս տղաները՝ իրենց կյանքը տվել են մեր ու մեր Հայրենիքի լավ օրվա, զորեղ օրերի ու իրակա՛ն՝ հաղթական խաղաղության համար ու, վստահ եմ, որ գալու են այդ օրերը, երբ ոչ միայն հայրիկիս պահած դիրքերը, այլ նաև Արցախը ետ ենք բերելու և ունենալու ենք մեր երազանքների բանակը, որն ինքն է որոշելու թե ինչ եղանակ լինի տարածաշրջանում։

Այդ ժամանակ, հայրիկիս շիրիմին այցելելիս, այլևս ամոթից գլխահակ չեմ կանգնի, այն խեղդող զգացումից, որ ուղղակի անզոր գտնվեցինք նրա պահած դիրքերը հանձնողի ձեռքը բռնել։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Վերջին տարիներին, ուղղակի համոզվեցի, որ դասալիքների նկատմամբ հայրիկիս վերաբերմունքը ճիշտ էր ու դրանց պետության ղեկը հանձնելը՝ ինքնասպանություն էր։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ

կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am